Հայաստանը 100 հազար դոլար օգնություն կտրամադրի Սերբիայի ջրհեղեղից տուժածների համար: Այդ մասին հունիսի 12-ին Հայաստանի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասերյանը:
Հիշեցնենք, որ նախկին Հարավսլավիայի երկրներում ջրհեղեղը տեղի է ունեցել 2014թ. մայիսին, երբ ափերից դուրս են եկել Սավա, Դանուբ եւ Դրավա գետերը, ավելի մանր գետերի հետ: Աղետի հետեւանքով մահացել է 20 մարդ, տարհանվել մոտ 13 հազարը: Ամենաշատը տուժել է Բելգրադից ոչ հեռու գտնվող Օբրենովեց քաղաքը, որտեղ մահացել է 14 մարդ:
Սերբիայի իշխանությունների կողմից այսօր հրապարակած գնահատումներով՝ ջրհեղի հասցրած վնասը կազմել է 600 մլն եվրո: Սերբիայի Հանրապետության ղեկավարությունը (Բոսնիայի եւ Հերցոգովինայի կազմում) վնասը գնահատել է ավելի քան 500 մլն եվրո:




























