Հայաստանը ցանկացած փաստաթղթի դեմ կքվեարկի, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կենթարկեցվի այլ սկզբունքների: Այդ մասին հունիսի 12-ին «ՆԱՏՕ. մարտահրավերներ եւ տեսլական» քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Ասամբլեայում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով Ղրիմի ճգնաժամին եւ Ռուսաստանին Ղրիմի միացման՝ որպես բռնակցում Արեւմուտքի ընկալմանը:
Նախարարի խոսքով՝ Ղրիմի հարցի շուրջ Հայաստանի տեսակետը հստակ է. բոլոր դեպքերում խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով՝ երկու կողմերի համար ընդունելի որոշման կայացման նպատակով:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձեւ էր ընդունել Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին 100 «կողմ», 11 «դեմ» (ներառյալ Հայաստանը), 58 ձեռնպահ ձայներով:





























