«Գազպրոմը» այլես մտադիր չէ հետաձգել «Ուկրաինայի նավթագազ»-ի կանխավճարների ժամկետները: Այդ մասին լրագրողներին է հաղորդել «Գազպրոմի» ղեկավար Ալեկսեյ Միլլերը: Նա հավելել է, որ պարտքի վճարման վերջին ժամկետը հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով 10:00-ին է:
«Գազպրոմի» տնօրենը հավելել է, որ հակառակ դեպքում կներդրվի կանխավճարային ռեժիմը:
Միլլերը հստակեցրել է, որ նոյեմբեր-դեկտեմբերի համար «Նավթագազը» պետք է փոխանցի 1.454 մլրդ դոլար եւ ցույց տա ապրիլ եւ մայիս ամիսներին վճարման հաշիվների առաջընթացը:
Ռուսական մենաշնորհի ղեկավարը հավելել է, որ եռակողմ բանակցությունների ընթացքում Ուկրաինայի պարտքը ավելացել է մինչեւ 2 մլրդ դոլար եւ այժմ չվճարված մատակարարումները արդեն կազմում են 11.150 միլիարդ խորանարդ մետր:




























