Մինչ իսլամական գրոհայինները շարունակում են մեկը մյուսի հետեւից Իրաքի հյուսիսում գտնվող քաղաքներ գրավել, երկրի խորհրդարանը արտակարգ իրադրություն հայտարարելու հարցով քվեարկություն կազմակերպելու անհաջող փորձ է կատարել: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությունն է հաղորդում:
Վարչապետ Նուրի Մալիքիի նախաձեռնությամբ հրավիրված նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն ներկայացել, ինչը եւս մեկ վկայությունն է այն բանի, որ Իրաքի քաղաքական էլիտան պառակտված է:
«Ալ-Քաիդայի» ճյուղերից մեկը համարվող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, վերջին տեղեկությունների համաձայն, այժմ արդեն մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ շարժվելու պլաններ են մշակում:
Իսլամիստներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Մոսուլ եւ Տիգրիտ քաղաքները, սակայն կառավարական զորքերն այնուհետ կանգնեցրել են Սամարայի ուղղությամբ նրանց առաջխաղացումը:





























