Այն, ինչ Ռուսաստանն արեց Ղրիմում, ապօրինի բռնակցում է: Այդ մասին հունիսի 12-ին «ՆԱՏՕ. Մարտահրավերներ եւ տեսլականներ» խորհրդաժողովին ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսը:
Նրա հավաստմամբ, ՄԱԿ Գերագույն ասամբլեայում 100 երկրներ քվեարկության ընթացքում վերահաստատեցին իրենց դիրքորոշումն այդ հարցում: «Ես Ղրիմում տարիներ առաջ եղել եմ, այնտեղ որեւէ խնդիր չի եղել, ոչ ոք իրար չէր սպանում, ճնշում չէր գործադրում, մարդիկ խաղաղ ապրում էին: Ռուսաստանը պայմանագիր ուներ Սեւաստոպոլի ռազմակայանի վերաբերյալ եւ որեւէ խնդիր չի եղել մինչ այնպահը, երբ Պուտինը մտադրվեց Ուկրաինան տանել Մաքսային եւ Եվրասիական միություն: Հետո եղավ մայդանը»,- ասել է նա:
Լամերսը նաեւ նշել է, թե արեւմտյան երկրները պետք է միասնական լինեն ուկրաինական հարցում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձեւ էր ընդունել Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին 100 «կողմ», 11 «դեմ» (ներառյալ Հայաստանը), 58 ձեռնպահ ձայներով:





























