Գետերի խեցգետինները ընդունակ են անհանգստություն զգալ՝ մի զգացողություն, որ ավելի վաղ չափազանց բարդ էր համարվում խեցգետնակերպերի համար, բացահայտել են ֆրանսիացի գիտնականները:
Նրանք հայտնաբերել են, որ երբ գետերի խեցգետիններն ընկնում է սթրեսային իրավիճակների մեջ, նրանք թաքնվում են ջրատարածքի մութ անկյուններում՝ ավելի զգուշավոր վարքագիշ դրսեւորելով:
Սակայն երբ նրանց հանգստացնող են տալիս, կենդանիները մոռանում են վախը եւ տեղափոխվում ավելի լուսավոր ու բաց վայրեր: Nature ամսագրում հրապարակված հետազոտությունները նաեւ ենթադրում են, որ խեցգետնակերպերը կարող են ցավ զգալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Որոշ փորձագետներ կարծում են, որ ծովամթերքների մատակարարները, հաշվի առնելով այս փաստը, պետք է վերանայեն խեցգետնակերպերի որսի ու մշակման մեթոդները:




























