Հարավկորեական Samsung-ը հանրությանը ներկայացրել է Galaxy Tab S պլանշետների նոր շարք՝ Նյու Յորքի Madison Square Garden մարզահամերգային համալիրում: Նոր շարքի պլանշետները ունեն 8,4 եւ 10,5 դյույմանոց Super AMOLED դիսփլեյներ՝ 2560 x 1600 պիքսել թողունակությամբ: Առաջին մոդելի քաշը 294 գրամ է, երկրորդինը՝ 465 գրամ: Երկու սարքերի հաստությունը 6,6 մմ է, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Samsung-ի՝ նոր էկրանը ավելի խիտ եւ հագեցած կոնտրաստային գույներ ունի եւ ավելի քիչ էներգիա է ծախսում: Բացի այդ, էկրանները հարմարվում են քոնթենթին՝ փոխելով կոնտրաստն ու պայծառությունը՝ կախված բացված հավելվածներից: Մինչ օրս Super AMOLED տեխնոլոգիան միայն սմարթֆոններում էր կիրառվում:





























