Հունիսի 15-ին Լիմասոլում «բարձրակրունկ կոշիկներով վազք» տեղի կունենա, որի մասնակիցները ոչ հոծ հարթակով եւ առնվազն 7 սմ երկարությամբ կրունկով կոշիկներ պետք է կրեն:
Միջոցառումը կես ժամ կտեւեի: Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են տեղում` քաղաքի կենտրոնական հրապարակի վրա գտնվող շատրվանների մոտ գրանցվել: Անմոռանալի տպավորություններից բացի, մասնակիցներին հովանավորների կողմից տրամադրված տարբեր պարգեւներ են սպասվում: Իսկ հաղթողը անվճար Իսրայել ուղեւորվելու հնարավորություն կստանա, հաղորդում է Travel.ru-ն:
Բարձրակրուկ կոշիկներով վազքի պատմությունը 1986թ.-ից է սկսվում, երբ այն առաջին անգամ Վաշինգտոնում կազմակերպվեց: Այդ ժամանակ միջոցառմանը միայն կանացի հագուստով զգեստավորված տղամարդիկ էին մասնակցում: Հետագայում նորաձեւությունը Եվրոպայում եւս տարածում գտավ: Կիպրոսում միջոցառումն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում: Մասնակիցներիը 18 – 58 տարեկան տասնյակ կանանք կլինեն:




























