Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ոստիկանը փրկում է ավտոմեքենան բենզալցակայանին հարվածած տղամարդուն:
Տեսանյութում երեւում է՝ ինչպես է Նյու-Յորք նահանգի ոստիկանության քննիչ Ջոն Վեսիոն հրաշքով խաբս տալիս բենզալցակայանից, որը մեկ վայրկյան առաջ հարվածել էր ավտոմեքենան: Սկզբում ոստիկանը փախել է, սակայն անմիջապես վերադարձել, որպեսզի փրկի վթարված Toyota-ի 69-ամյա վարորդին, հաղորդում է CBS New York-ը:
Քննիչները կարծում են, որ վարորդի մոտ դիաբետիկ շոկ է եղել: Sky News-ի տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցը ծառայության մեջ չի գտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վեսիոն մեկ ուրիշ մարդու խնդրել է օգնել տեղափոխել վարորդին պատահարի վայրից հեռու: Նա նաեւ մարդկանց կոչ է արել հեռու մնալ այրվող լցակայանից:
Եւ ոստիկանը, եւ նրա կողմից փրկված տղամարդը հոսպիտալացվել են:











