«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթնակի չեմպիոն Միխայել Շումախերին տեղափոխել են Գրենոբլի հիվանդանոցի վերականգնողական բաժանմունք: Գերմանացի ավտոարշավորդը կոմայի մեջ էր նախորդ տարվա դեկտեմբերից՝ դահուկներով սահելիս ստացած գլխի վնասվածքի հետեւանքով:
45-ամյա Շումախերը նախկինում էլ էր Գրենոբլի հիվանդանոցում: Սակայն այժմ նյարդաբանական բաժանմունքից տեղափոխվել է վերականգնողական բաժանմունք: Հաջորդ փուլը կլինի Շումախերին հատուկ մասնագիտացած վերականգնողական հիվանդանոց տեղափոխելը, փոխանցում է Gazeta.ru-ն:





























