Հարավային Աֆրիկայում 122.52 կարատ կշռով երկնագույն ադամանդ է հայտնաբերվել: Ակնկալվում է, որ այն երկրի վրա հայտնաբերված ամենաթանկ քարն է դառնալու:
Petra Diamonds Ltd ընկերության հաղորդմամբ, ադամանդը Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիա քաղաքի մերձակայքում է հայտնաբերվել: Մի քանի ամիս առաջ նույն հանքավայրից հայտնաբերված եւս մեկ ադամանդ ընկերությանը 25 մլն ԱՄՆ դոլարի հասույթ էր բերել, հաղորդում է Daily Mail-ը:
Մինչ այժմ ամենաթանկը համարվող երկնագույն ադամանդը մայիս ամսին Christie's աճուրդի սրահում 23,8 մլն դոլարով էր վաճառվել: Այն 13,22 կարատ էր կշռում:




























