Իրաքում զինյալները առեւանգել են Վրաստանի 16 քաղաքացիների, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուփերթ Քոլվիլին:
Ավելի մանրամասն տեղեկություններ առեւանգվածների մասին չի հաղորդվում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ընդ որում, Քոլվիլի խոսքով՝ զինյալների կողմից քաղաքների զավթման ժամանակ զոհերի թիվը հարյուրներով է հաշվվում:





























