Եվրամիությունը օգնության առաջին տրանշն է հատկացրել Ուկրաինային` 250 մլն եվրոյի չափով: Տեղեկությունը Եվրայանձնաժողովի` ԵՄ կայքում տեղակայված մամուլի հաղորդագրության մեջ է նշվում: ԻՏԱՌ-ՏԱՍ գործակալության հաղորդմամբ, միջոցները Եվրահանձնաժողովի եւ Կիեւի ներկայացուցիչների միջեւ մայիսի 13-ին` Բրյուսելում ստորագրված համաձայնագրի իրականացման շրջանակում են տրամադրվել:
«Այսօր իրականացված վճարումն ընդամենը մեկն է այն բազմաթիվ քայլերից, որոնք ձեռնարկվում են` Ուկրաինայի կառավարությանը օգնելու համար` կարճաժամետ պահանջների բավարարման եւ ասոցացման համաձայնագրի իրականացմանը պատրաստվելու նպատակով: Մենք աջակցում ենք Ուկրաինային, ինչի վկայությունը մեր կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերն են», - ասվում է փաստաթղթում:




























