Կաշառակերության մեջ մեղադրվող Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին հրաժարական է տվել: Այդ մասին 2010թ. ընտրված քաղաքապետը հայտարարել է մամուլի-ասուլիսի ընթացքում:

Նա հաղորդել է, որ հրաժարականի մասին դիմումը փոխանցել է վարչապետ Մաթեո Ռենցիին: «Ես ավարտում եմ իմ մանդատը մեծ դառնությամբ, քանի որ միշտ գործել եմ քաղաքի եւ բնակիչների շահերից ելնելով», - ասել է Օրսոնին: Նա ընդգծել է, որ բարձակապես կապ չունի իրեն «մատնած» քաղաքական ուժերի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հունիսի 4-ին Օրսոնին տնային կալանքի էր դատապարտվել՝ «Մովսես» վենետիկյան ծովածոցի պաշտպանիչ արգելքների համակարգի վերազինման ժամանակ մեծ հնչեղության գտած կոռուպցիայի հետաքննության արդյունքում:  Քննիչները բացահայտմամբ,խարդախությամբ իրացված գումարի չափը կազմում է 25 մլն եվրո: Վենետիկի քաղաքապետը մեղադրվում է իր ընտրական արշավը քաղաքական ուժերի կողմից ապօրինաբար ստացած գումարներով ֆինանսավորելու մեջ: Նրա թեկնածությունը առաջարկել էր ձախ կենտրոնամետ եւ ներկայումս իշխող Դեմոկրատական կուսակցությունը:

Օրսոնին միայն հինգշաբթի էր ազատվել կալանքից եւ հայտարարել է, որ հրաժարական չի տա: Նա նաեւ ընդգծել է, որ երբեք տեղյակ չի եղել ապօրինի ֆինանսավորման մասին: Նրա հրաժարականը Դեմոկրատական կուսակցության ներսում ճնշման հետեւանք է:

Վենետիկում խարդախությունների հետեւանքով հետապնդվում են մոտ 100 մարդ: