Դոնեցկում զոհվել են Կիրովսկոե քաղաքի հանքի փլատակների տակ մնացած բոլոր 9 հանքագործները, հայտնում է «ՕստրոՎ»-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազաօդային խառնուրդի պայթյունը եւ դրան հաջորդած հրդեհը տեղի էին ունեցել «Գրանդ Ինվեստ Պլյուս» ԲԲԸ-ի հանքում՝ լույս հինգշաբթի գիշերը: Փլատակների տակ 9 մարդ էր մնացել: Իրավապահ մարմինները տվյալ փաստով քրեական վարույթ են սկսել:
«Բոլոր ինը հոգին զոհվել են, նրանց մարմինները դուրս են բերվում», — հայտնել է Դոնեցկի դատախազության մամուլի ծառայությունից:





























