Իրաքում իրադրության սրացմամբ պայմանավորված՝ ուրբաթ օրը  նավթի գներն աճել են, հայտնում է Bloomberg-ը:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,23 դոլարով (0,2%)՝ բարելի դիմաց կազմելով 113,25 դոլար: 

Ըստ «Ինտերֆաքսի»՝ նյույորքյան ապրանքային NYMEX բորսայում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսի գինն աճել է 0,5 դոլարով (0,47%)՝ հունիսի 12-ի համեմատ՝ բարելի դիմաց կազմելով  107,03 դոլար:

Հաղորդվել էր, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Բաղդադից 120 կմ հեռավորությամբ գտնվող Բեյջի եւ Տիկրիտ բնակավայրերի գրավման փորձեր են ձեռնարկում: Ավելի վաղ գրավվել էր Մոսուլ քաղաքը, փոխանցում է NEWSru.com-ը:

Այս շաբաթվա սկզբից սկսած WTI նավթը թանկացել է 4,3%-ով, Brent –ը՝ 4,4%-ով: