Ֆրանսիայում երկաթուղու աշխատակիցների զանգվածային գործադուլը, որը սկսվել էր այս չորեքշաբթի, կշարունակվի մինչեւ երկուշաբթի, հայտնել են արհմիությունների ներկայացուցիչները:

«Մենք մեր պահանջները ներկայացրել ենք, այժմ հերթը իշխանություններինն է: Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց կառավարությունը, երեւում է, մեզ չի լսում», - ասել է գործադուլավորների ներկայացուցիչ Ժիլբեր Գարելը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկաթուղու աշխատակիցները խիստ դժգոհ են ոլորտի բարեփոխումների ծրագրից, որը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Ըստ ծրագրի՝ երկաթուղու աշխատակիցները զրկվում են պետական ծառայողի կարգավիճակից, ինչն անպայման կանդրադառնա աշխատավարձերի, հանգստի ժամկետի, կենսաթոշակների, սոցիալական ապահովագրության վրա: