ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը մեկնաբանում է այս տարի հրադադարի ռեժիմի խախտման եւ մարդկային զոհերի դեպքերի արձանագրման ավելացումը նախորդ տարիների համեմատությամբ:

Trend-ին տված հարցազրույցում Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ հրադադարի խախտման ավելացած դեպքերը ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծին վկայում է այդ տարածաշրջանում բարձր լարվածության մասին, ինչը նաեւ վտանգում է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների կյանքը: «Յուրաքանչյուր մարդու մահը ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի անդամների համար: Ես եւ իմ թիմը  պարբերաբար մոնիթորինգ ենք անցկացնում: Վերջին անգամ նման մոնիթորինգ անցկացվել է մայիսի 19-ից հունիսի 9-ը: Այդ մոնիթորինգի հաշվետվությունները համընկնում են այն պատկերի հետ, ինչին մենք ականատես ենք այս տարածաշրջանում: Որպես կանոն, միջադեպերը տեղի են ունենում մի վայրում, իսկ դրանց հետեւանքով ձեւավորված լարվածությունը տարածվում է շփման ողջ գծում», - ասել է Կասպրշիկը:

ԵԱՀԿ-ի ղեկավարության խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները եւ ինքը անձնապես ջանքեր են գործադրում հրադադարի ամրապնդման եւ միջադեպերի թվի կրճատման ժամանակ: «Պատրաստված են որոշակի առաջարկություններ այդ ուղղությամբ»: Ռեժիմի պահպանման պատասխանատվությունը կրում են իրենք՝ կողմերը: Ես նաեւ անհանգստանում եմ իմ թիմի անվտանգության համար, քանի որ ավելացող լարվածությունը վտանգավոր է կյանքի համար», - ասել է Կասպրշիկը: