Ամերիկացի երգիչ, The Twist (1960) եւ Pony Time (1961) հայտնի հիթերի հեղինակ Էրնեստ Էվանսը, ով հայտնի է Չաբբի Չեկեր կեղծանունով, պահանջել է ընդգրկել իրեն ռոքնռոլի փառքի սրահ, քանի դեռ նա կարող է շարունակել իր կարիերան: Այս հայտարարությունը երաժիշտն արել է Նյու-Յորքում Կոմպոզիտորների, հեղինակների եւ հրատարակիչների ամերիկյան հանրակցության 100-ամյա տոնակատարության ժամանակ:
«Ես չեմ ցանկանում այնտեղ հայտնվել 85 տարեկան հասակում: Ես նրանց գրողի ծոցը կուղարկեմ այդ ժամանակ: Ուստի նրանք լավ կանեն շտապեն այդ գործով, քանի դեռ ես ժպտում եմ», - ասում է 72-ամյա Չեքերը:
Այն, որ Սրահի հանձնաժողովը շատ երկար ժամանակ հետաձգում է Չաբբի Չեքերի ընդգրկումը, նշվել էր ապրիլին: Չեքերը միակ արտիստն է, ով կրկնակի անգամ հիթ-շքերթներ է գլխավորել մեկ երգով, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Չեքերի The Twist (1960) եւ Pony Time (1961) հեղինակավոր չարտերի գլխավոր հորիզոնականներն են զբաղեցրել: Չեքերի Let's Twist երգը «Գրեմմիի» արժանացած առաջին ռոքնռոլ ստեղծագորությունն է եղել (1962):





























