Լուգանսկում այրվում է օդանավակայանի շենքը: Այս մասին Լուգանսկի լրատվամիջոցներին հայտնել են ականատեսները, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

Օդանավակայանի շենքից ծուխ է դուրս գալիս: Կրակոցներ են սկսվել, որը չի դադարում արդեն ավելի քան 10 րոպե»,-հայտնել է պարբերականի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 13-ին, ԼԺՀ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ինոգորոդսկին հայտնել է, որ ռուսմեկ ակտիվիստների եւ Ուկրաինայի ազգային գվարդիայի միջեւ բանակցություններ են ընթանում: Վերջիններս տեղակայված են օդանավակայանի տարածքում: