Ուկրաինայի կառավարությունը չեղյալ է հայտարարել 2014թ. Անկախ Պետությունների Համագործակցության նախագահությունն ապահովելու մասին հունվարի 9-ի որոշումը: Տեղեկությունը կառավարության մամուլի ծառայությունն է տարածել:
Չեղյալ հայտարարված որոշումը ընթացիկ տարում ԱՊՀ բարձրագույն մարմինների` երկրների եւ կառավարությունների ղեկավարների, ԱԳ նախարարների եւ տնտեսական խորհուրդների` նախօրոք հաստատված կազմով նախագահություն էր ենթադրում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, կազմկոմիտեի համանախագահներ էին նշանակվել երկրի վարչապետը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Մայիս ամսվա վերջին Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը երկրի` ԱՊՀ նախագահությունը դադարեցնելու եւ կառույցի կազմը լքելու գործընթացի մեկնարկի մասին էր հայտարարել:





























