Աբխազիայի տնտեսական զարգացման կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Բեսլան Բուտբան նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնակատար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նրա թեկնածությունը քննարկվում էր երկրի ղեկավարի պաշտոնի համար:
Հիշեցնենք, որ Աբխազիայի ընդդիմության պահանջով հրաժարական է տվել երկրի նախագահ Ալեկսանդր Անկվաբը: Աբխազիայում ընտրությունները նշանակված են այս տարվա օգոստոսի 24-ին:





























