Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պրոֆիլային նախարարություններին, պետական մարզային վարչակազմերին եւ «Ուկրաինայի նավթոգազ» ազգային բաժնետիրական ընկերությանը հունիսի 16-ից էներգետիկ ոլորտը ռուսական գազի մատակարարումների դադարեցման դեպքի համար մշակված պլանին համապատասխան գործարկելու հանձնարարական է իջեցրել: Այս տեղեկությունը ՈւՆԻԱՆ-ին հայտնել են գործակալությանը կառավարության քարտուղարության հանրության եւ լրատվամիջոցների հետ կապերի դեպարտամենտից:
Բացի այդ, «Ուկրաինայի նավթոգազին» եւ արդարադատության նախարարությանը հանձնարարվել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում «Գազպրոմի» դեմ Ուկրաինայի շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ ընթացակարգերը նախաձեռնել:





























