«Աշ-Շաբաբ» իսլամական խմբավորման ներկայացուցիչները Սոմալիի հարավում գտնվող Բուալ քաղաքի շուկայում մոտ 100 կանանց են ձերբակալել` ոչ բավականաչափ փակ հանդերձանքի համար:
Հաղորդվում է, որ շոգ եղանակի պատճառով կանայք հրաժարվել էին նիկաբ` միայն աչքերի համար բացված անցքերով, երեսն ամբողջությամբ փակող թաշկինակ կրել: Իսլամիստներն ի վերջո, նման արարքի համար այսուհետ հրապարակային պատիժ խոստանալով, բաց են թողել նրանց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սոմալիի կենտրոնական եւ հարավային շրջանների մեծ մասը «Աշ-Շաբաբի» վերահսկողության տակ են գտնվում:





























