Չափից դուրս խիստ ծնողները երեխաների մոտ թմրանյութերի, ալկոհոլի եւ սիգարետի նկատմամբ կախվածություն կարող են առաջ բերել: Այս մասին պրոֆիլակտիկ խնդիրների եվրոպական ինստիտուտի կողմից հրապարակված հետազոտության մեջ է նշվում:

Հետազոտությունը վեց եվրոպական երկրներում է անցկացվել` Իսպանիայում, Շվեդիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում եւ Պորտոիգալիայում: Փորձագետների հարցմանը 11-ից 19 տարեկան ավելի քան 7000 անչափահասներ են մասնակցել:

Երեխաների հետ հարաբերությունները չորս տիպի են բաժանվել` «ամենխիստից» մինչեւ «ամենահանդուրժողական», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պարզվել է, որ օպտիմալ մոդելները մեջտեղի երկուսն են` «ներողամիտն» ու «ավտորիտարը»:

Այսպիսով, երեխաներին առավել քիչ ռիսկի են ենթարկում այն ծնողները, որոնք դաստիարակությանը խելամտորեն ու առանց ավելորդ խստության են վերաբերվում: