Հնդկական Կալկաթա քաղաքի քաղաքապետարանը հարկային արտոնություններ է առաջարկել այն բնակիչներին, ովքեր իրենց տները կներկեն կապույտ եւ սպիտակ՝ քաղաքապետ Մամաթա Բաներջիի սիրած գույներով։
Պաշտոնյաները նշել են, որ այդ գույները պայծառ կդիտվեն արեւի լույսի տակ, մարդկանց կոգեշնչեն եւ երջանկություն կպարգեւեն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Քաղաքի վարչական շենքերից շատերն արդեն ներկվել են կապույտ եւ սպիտակ։
Սակայն քննադատները հայտարարում են, որ նորարարությունները հակասում են հնդկական Սահմանադրությանը, եւ ցանկացած քաղաքացի կարող է դատի տալ իշխանություններին։ Բացի այդ, նշվում է, որ այդ հարկային արտոնությունների արդյունքում քաղաքի բյուջեն կարող է անհրաժեշտ միջոցներ չստանալ։





























