Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում շարունակում են ազատվել բարիկադներից: Առավոտից կոմունալ ծառայությունները սկսել են եզրաքարերից կառուցած բարիկադները քանդել, եւ ջարդոնները տանում են երկու «ԿամԱԶ»-ներով, հաղորդում է UNN-ի թղթակիցը:
Եվրոպական հրապարակի մոտ գտնվող Կրեշչտատիկ փողոցում կոմունալ ծառայության աշխատակիցները երկու շարժասանդուղքների օգնությամբ քանդում են բարիկադների «պատերը»:
Մոտակայքում կանգնեցված են դեռեւս դատարկ 6 բեռնատարները:
Մայդանցիները ծառայողների աշխատանքներին չեն խանգարում եւ դիմադրություն ցույց չեն տալիս:
Հիշեցնենք, որ երեկ երկոյան ակտիվիստները մաքրել էին Մայդանի տարածքը բարիկադներից: Մասնավորապես, ուրբաթ 2 «ԿամԱԶ»- ների օգնությամբ դուրս են հանել անվադողերը:





























