Հավայան կղզիների դատարանը քննում է ճապոնացի տղամարդու գործը, ով ցանկանում էր մեղրամիսն անցկացնել կղզիներում։ Տղամարդն արդեն ամսից ավելի է հսկողության տակ է, քանի որ օդանավում հարվածել է ուղեկցորդին, շաբաթ օրը հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով դատախազության տվյալները։
Կիոդոյի բնակիչ 30-ամյա Կենջի Օկամոտոն, ով Օսակայից Հոնոլուլու էր մեկնում մեղրամիսն անցկացնելու, ենթադրվում է, թռիչքի ժամանակ հարվածել է ուղեկցորդին։ Օկամատոն ընդունել է մեղքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Դատարանի նյութերում նշված է, որ Օկամոտոն ոգելից խմիչք է օգտագործել օդանավ նստելուց առաջ եւ շարունակել է դա անել թռիչքի ժամանակ։ Նա շատ է վշտացել, երբ ուղեկցորդը իր սկուտեղը չի վերցրել՝ պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը։ Ընդ որում՝ ուղեւորը հարվածել է մեկ այլ ուղեկցորդի, ով ցանկանում էր հարթել իրավիճակը։
Ըստ նյութերի՝ Օկամոտոն խոստովանել է, որ շատ է խմել, քանի որ ցանկանում էր նշել մեղրամսի սկիզբը։ Նա մի քանի անգամ ներողություն է խնդրել, ծնկի իջել եւ գլուխը դրել հատակին», - փաստաթուղթը մեջբերում է գործակալությունը։





























