Ամերիկյան Դալաս քաղաքի (Տեխասի նահանգ) երեք բանտարկյալներ սխալմամբ ազատ են արձակվել: Հունիսի 13-ին, տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բանտարկյալները ազատության մեջ են հայտնվել նոր էլեկտրոնային տվյալների բազայի խառնաշփոթից:
Բանտարկյալները ազատ են արձակվել բանտից, քանի որ խուզարկուները ձերբակալության եռօրյա ժամկետում մեղադրանքների ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը չեն տրամադրել:
Սովորաբար, երբ ոստիկանության սպան ձերբակալում է իրավախախտին, գործը ուղարկում են խուզարկուի մոտ: Վերջինս, իր հերթին, պատրաստում է մեղադրանքի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես նշել են ոստիկանությունում, տվյալ դեպքում ինչ-որ պատճառով ազատ արձակված Խոսե Մորկեչոյի, Ջեյմս Լենգլի եւ Ուիլի Ջեյմս Բրաունի գործերը չեն հայտնվել բազայում, խուզարկուները դրանք չեն տեսել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես նշել են իրավապահ ծառայողները, բոլոր երեք բանտարկյալները անուղղելի հանցագործներ են, սակայն նրանց իրավախախտումները կապված չեն բռնության կիրառման հետ: Մորկեչոն ձերբակալվել է ավտոմեքենայի առեւանգման, Բրաունը՝ գողության, իսկ Լենգլին՝ առավել խոշոր չափի գումարների շորթման համար: Ներկայումս ոստիկանները նրանց ձերբակալության նոր թույլտվություն են ստացել: Իրականցվում է հետախուզություն:





























