ԱՄՆ-ում անցկացվել է «լավագույն հարսանեկան զգեստ» ամենամյա մրցույթը։ Դրա առանձնահատկությունն այն է, որ զգեստները բացառապես  զուգարանի թղթից էին պատրաստված։ Արդեն 10-րդ տարին անցկացվող մրցույթի մասնակիցները իսկական գլուխգործոցներ են ցուցադրել։ Ըստ պատրաստողներից մեկի՝ զգեստի համար առնվազն  20 զուգարանի թուղթ է ծախսվում։

Մրցույթի հաղթող է ճանաչվել Սյուզան Բրենանը, որի զգեստը զարդարում էին նրբաճաշակ ժանյակները։ Նրան 10  հազար դոլարի սերտիֆիկատ են հանձնել։

Ի դեպ, նա առաջին անգամը չէ, որ առաջին տեղն է զբաղեցնում ամենագեղեցիկ զգեստի համար, փոխանցում է ՆՏՎ-ն։

Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ  500 մարդ, սակայն եզրափակիչ էին անցել միայն տասը մոդելյերներ։