ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հունիսի 15-16-ին կայցելի Թուրքիա, որտեղ կհանդիպի այդ երկրի ռազմական ղեկավարության հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, հաղորդել է Դաշինքի մամուլի ծառայությունը:
Սպասվում է, որ Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, կքննարկեն իրավիճակն Իրաքում, որը լուրջ ահաբեկչական սպառնալիքի է բախվել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից:
Հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը դեսպանների մակարդակով արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված Իրաքի Մոսուլ քաղաքում թուրք դիվանագետների առուանգման հետ, որի մասին Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր տեղեկացրել է իր դաշնակիցներին:





























