Բարձրահասակ դերասանն օրկի կերպարում այցելել է ամերիկյան սուպերմարկետներից մեկն ու նկարահանել է մարդկանց արձագանքը: Չորս օրվա ընթացքում հոլովակը «»-ում մոտ մեկ միլիոն դիտում է ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2 մետր 18 սանտիմետր հասակ ունեցող դերասան Օլիվեր Ռիչերսն այդ կերպ օգնել է իր ընկերուհի Ռոզաննային ավարտական աշխատանքում որպես դիմահարդար Ուրուկ-Հայի կերպարը ստեղծելիս «Մատանիների տիրակալը» ֆիլմից:
Ինչպես «Facebook»-ի իր էջում գրում է ինքը Օլիվերը, դիմահարդարումից հետո նրանք որոշել են զբոսնել մինչեւ տեղի սուպերմարկետն ու տեսնել, թե ինչպես են մարդիկ արձագանքում:











