Բրազիլիայի Սալվադոր քաղաքում տեղի ունեցած հերթական ցույցերի 5 մասնակիցներ ձերբակալվել են: Իսպանիա – Հոլանդիա (1:5) խաղի ավարտից անմիջապես հետո շուրջ 100 տեղաբնակներ փորձել են, ոստիկանների ուղղությամբ քարեր նետելով, ճեղքել զորափակ շղթան, սակայն իրավապահներն, ի պատասխան, արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է Gazzetta dello Sport-ը:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բրազիլացիներն անդադար գործադուլներ եւ ցույցեր են կազմակերպում 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ 2016թ. Օլիմպիական խաղերի անցկացմանն ուղղված` չարդարացվող ծախսերի դեմ, տեղեկացնում է Gazeta.ru-ն: