Ճգնաժամի կարգավորումը Ուկրաինայում հնարավոր է միայն երկրի հարավ-արեւմուտքի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունների միջոցով, հայտարարել է ՌԴ-ի ԱԳՆ Սերգեյ Լավրովը ТВЦ հեռուստաալիքի «Պոստսկրիպտում» ծրագրին տված հարցազրուցի ժամանակ:
Արեւմուտքը նախկինի պես իրավիճակը ներկայացնում է՝ որպես ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ առկա խնդրի լուծման անհրաժեշտություն, ընդգծել է Լավրովը:
«Կրկին փորձում են (արեւմտյան երկրները) իրավիճակը ներկայացնել՝ որպես ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ առկա խնդրի կարգավորման անհրաժեշտություն՝ աչք փակելով այն փաստի վրա, որ ճգնաժամի պատճառը Կիեւի իշխանությունների՝ հարավ-արեւմուտքում ապրող քաղաքացիների հետ հարգալից երկխոսություն սկսելու անընդունակությունն է, ովքեր մերժել են պետական հեղաշրջումը եւ վճռականորեն բողոքարկել ռուսաց լեզվի օգտագործման դեմ օրենք ընդունելու փորձերը, ինչը խախտում է ռուսախոս եւ ռուս բնակչության իրավունքները», - հայտարարել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ մարդկանց ձեռք մեկնելու, բանակցությունների սեղան հրավիրելու, երկրում հետայսու ապրելու պայմանավորվածություն ձեռք բերելու փոխարեն, շարունակվում են ռազմական գործողությունները»: Նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կդադարեցնի գործողությունները, հանդես կգա երկխոսության եւ լարվածության զսպան կողմից: Բանակցությունները Կեւում սկսվել են ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Սակայն դա բավարար չէ: Կարեւոր է, որ բանակցություններն ուղղակիորեն սկսվեն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները Հարավ-Արեւմուտքում: Բնական է, որ թնդանոթների, կրակահերթերի եւ ռազմական ավիացիայի հարվածների տակ երկխոսությունն անհնար է», կարծում է Լավրովը:





























