Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջողություն է մաղթել ֆուտբոլի ազգային հավաքականին, որի Բրազիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը սկսում է երկուշաբթի Պորտուգալիայի հավաքանի հետ խաղում: Դաշնային հանրապետության ղեկավարը կիրակի Հարավային Ամերիկա կմեկնի, որպեսզի մարզադաշտի տրիբունայից աջակցի «բունդեսմանշաֆթին»:

«Իմ այցով ես մի կողմից ցանկանում եմ աջակցությունս հայտնել (հավաքականին), իսկ մյուս կողմից՝ երախտագիտություն հայտնել մրցաշրջանն ընդունող երկրին՝ Բրազիլիային», - հայտարարել է Մերկելը: «Բրազիլացիների համար այս առաջնությունը մեծ իրադարձություն է, ինչի շնորհիվ երկիրը կարող է ներկայացնել իրեն աշխարհին», - հավելել է կանցլերը, հաղորդում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մերկելը, փորձում է բաց չթողել ազգային հավաքականի խաղերը, սակայն առաջնության ապագա հաղթողի վերաբերյալ կանխատեսումներում զսպվածություն է ցուցաբերել: «Դեռ չեմ կարող ասել: Սկզբում պետք է հետեւել՝ ինչպես կընթանա խմբային պայքարը: Բնականաբար, սատարում եմ իմ թիմին, սակայն պայքարը թեժ է լինելու», - հայտարարել է կանցլերը:

Գերմանիայի հավաքականի մրցակիցները G խմբում Պորտուգալիայի, ԱՄՆ-ի եւ Գանայի հավաքականներն են: