Ամերիկյան հետազոտողները Մեքսիկայի ժամանակակից բնակիչների ժառանգական նյութի՝ իր տեսակի մեջ առաջին մեծամասշտաբ ուսումնասիրություն են իրականացրել:
Գիտնականներն ուսումնասիրել են Մեքսիկայի բնիկների 20 խմբերը ներկայացնող 511 մարդու գենետիկ նյութը: Ուսումնասիրվել են ինչպես հայրենիքում ապրող մեքսիկացիներն, այնպես էլ ԱՄՆ տեղափոխվածները: Մասնավորապես, հետազոտողները ուշադրություն են դարձրել տարբերությունների վրա՝ զբաղվելով նուկլետիդային պոլիմորֆիզմների բացահայտմամբ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Վերլուծելով ստացված տվյալները՝ հետազոտողները բավականին անսպասելի արդյունքերի են հանգել:
Առաջին հերթին, պարզվում է, որ մինչեւ եվրոպացիների ներխուժումը մեքսիկական ժողովուրդները բավականին մեկուսացված են ապրել՝ մեքսիկական բնակչության տարբեր խմբերի մեջ գործնականում գենետիկ խաչասերումներ չեն եղել: Ընդ որում, որոշ տարբերությունները ավելի ցայտուն են դրսեւորված, քան ասիացիներից եվրոպացիների տարբերությունները:
Երկրորդը, այդ ժողովուրդների գենետիկ նյութերի միախառնումը, տեղի են ունեցել եվրոպացի-գաղութարարների գալուց հետո:
Վերջապես, բնիկ մեքսիկացիների բոլոր ներկայացուցիչների մոտ հայտնաբերվել են այն ցեղերի ժառանգական հետքերը, որոնցից նրանք սերում են:




























