NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է տեսաբան Ռաթան Փոլ Հարշավարդանի հոդվածը, որը հրապարակվել է «Guardian Liberty Voice» պարբերականում:

Վետերան օրենսդիր Ռեուվեն Ռիվլինն Իսրայելի նախագահ կդառնաԼ Ռիվլինը, ով փոխարինում է Շիմոն Պերեսին 10-րդ նախագահի պաշտոնում, քաղաքականության մեջ նորեկ չէ: Խորհրդարանի անդամների կողմից ընտրված վետերան օրենսդիրն աջ «Լիկուդ» կուսակցությունից  դադարել է Քնեսեթի անդամ լինելուց հունիսի 10-ից:

Ռիվլինի դերը հիմնական արարողակարգային կլինի, եւ նա Պաղեստինի հետ երկխոսության ընթացքում որեւէ դեր չի խաղալու: Դարձյալ ընտրված նախագահը չի կիսում վարչապետ Բենիամին Նեթանյահուի տեսակետը պաղեստինյան հարցում: Նա դեմ է առանձին Պաղեստինի ստեղծմանը եւ կողմ է հրեաների բնակեցմանը Արեւմտյան ափերի երկայնքով: Նրա անձնական կարծիքն այս հարցի վերաբերյալ հակասում է վարչապետի ու կուսակցության կարծիքներին՝ բաց դարձնելով այն կուսակցության եւ այլ երկրների վերահսկողության համար: Հանդես գալով Քնեսեթում՝ Ռիվլինը, ով Իսրայելի նոր նախագահն է, իր առաքելությունն է հայտարարել թույլ տալ Իսրայելում դեմոկտրատիայի զարգացմանը:

Ռիվլինը Արեւմտյան ափի երկայնքով հրեական բնակեցման կողմնակիցն էր եւ 2010թ.-ին հայտարարեց, որ նա պաղեստինցիներին կընդունի որպես իսրայելցի, իսկ պետությունը երկու մասի չի բաժանի: Նա նաեւ հայտնվել էր թերթերի առաջին էջերում Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հասցեին ուղղված քննադատությամբ, երբ բացահայտվել էր, որ վերջինս ծառայել է նացիստական բանակում: Լինելով հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից՝ ակտիվ քաղաքական գործիչը հանդես է գալիս ելույթներով այս հարցի առթիվ: Նա պնդում է, որ ցեղասպանությունը քաղաքական հարց չէ, այլ ողբերգության մասին հիշեցում, որի հետ բախվեց Հայաստանն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 2012թ.-ին նա պնդում էր, որ ցեղասպանությունը Թուրքիայի կամ նրա կառավարության դեմ մեղադրանք չէ: