Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշիար Զիբարին ուղղակիորեն դիմել է Արեւմուտքին՝ կոչ անելով օգնել իր երկրին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այդ մասին քաղաքական գործիչը հատարարել է Financial Times թերթին տված հարցազրույցում:

«Այժմ Իրաքը իր պատմության շրջադարձային պահերն է ապրում», - նշել է Զիբարին: Այն, ինչ տեղի է ունեցել Մոսուլում, կատարյալ աղետ է, եւ եթե իրավիճակը նույն ուղղությամբ շարունակի զարգանալ, ապա մեր պետությանը տապալում է  սպասվում», - հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Անհրաժեշտ է արագ գործել եւ դրա համար մեզ անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների օգնությունը, - շարունակել է նախարարը: - Սեփական ուժերով չենք կարող հաղթահարել. բանակը կազմալուծված է, ես այն կհամեմատեի այն իրավիճակի հետ, ինչ  պատահեց 2003թ արեւմտյան կոալիցիայի ներխուժման ժամանակ: «ԱՄՆ-ը պետք է պաշտպանի իր շահերը Իրաքում», - ընդգծել է Զիբարին:

Այս շաբաթ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները զավթել են Նայովա նահանգն ու վարչական կենտրոն Մոսուլը՝ 1.8 մլն բնակչությամբ: Բացի այդ, ծայրահեղականները վերահսկողություն են սահմանել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հայրենի Տիկրիտ քաղաքի վրա»: