Բանգլադեշի Դաքքայում տեղի բնակիչների եւ մահմեդական բիհարցի փախստականների միջեւ բախումների հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել, հաղորդում է Բանգլադեշի ոստիկանությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության տվյալներով՝ բոլոր զոհերը բիհարցիներ են, որոնք ապրում էին փախստականների ճամբարում: Հաղորդվում է նաեւ, որ զոհերի թվում կանայք կան:
Բախումների պատճառ է դարձել այն, որ փախստականներն իրենց մահմեդական տոնը նշելիս ձեռքի նռնակներ են օգտագործել:





























