Facebook սոցիալական ցանցը թույլ է տվել կրծքով կերակրելու նկարներ տեղադրել՝ օգտատերերի առցանց բողոքից հետո: Սա համապատասխանում է ռեսուրսի կանոններին:
Սոցցանցի փոփոխված կանոնակարգում նշվում է, թե Facebook-ը համաձայն է, որ «կրծքով կերակրելը բնական է եւ հիանալի»: Ըստ սոցցանցի՝ այդպիսի լուսանկարների մեծամասնությունը չեն հակասում իրենց նորմերին:
«Նկատի ունեցեք, որ մեր դիտած լուսանկարները գրեթե միշտ մեր տեսադաշտում են հայտնվում, քանի որ մյուս օգտվողները բողոքել են՝ Facebook-ում դրանց հայտնվելու համար», - պարզաբանվում է սոցցանցի կանոններում, փոխանցում է Lenta.ru-ն:
Կանոնները մեղմացրել են Free the nipple բողոքի ակցիայից հետո: Ակցիայի մասնակիցները կողմ են կրծքով կերակրելու նկարների տեղադրման ազատությանը: Բողոքի հարթակը Twitter-ն է եղել, որտեղ կրծքով կերակրելու լուսանկարները տեղադրվել են #FreeTheNipple հեշթեգով:
Facebook ընկերությանը պատկանող Instagram-ում կրծքով կերակրելու լուսանկարներ տեղադրելու մասնակի արգելքը պահպանվում է:




























