Շաբաթ օրը իշխող կոալիցիայի անդամ Ֆինլանդիայի ազգային կոալիցիոն կուսակցության նախագահ է ընտրվել Կայ Յորան Ալեքսանդր Ստուբը: Նա կզբաղեցնի նաեւ վարչապետի պաշտոնը՝ մինչեւ 2015 թ. խորհրդարանական ընտրությունները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ստուբը հաղթել է կուսակցության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Նա փոխարինելու է Յուրկի Կատայնենին, որը լքում է նաեւ Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնը: Երկուշաբթի Կատայնենը նախագահին հրաժարականի դիմում է ներկայացնելու: Ստուբը ստացել է համագումարի պատվիրակների 500 ձայն, նրա մրցակցուհին՝ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարար Պաուլա Ռիսիկոն՝ 349 ձայն:





























