Ամերիկացի գիտնականները կարծում են, որ դինոզավրերը ոչ սառնարյուն են եղել, եւ ոչ էլ տաքարյուն: Հետազոտողների խոսքով՝ այդ կենդանիների նյութափոխանակությունը գտնվել է ուղիղ մեջտեղում: Ուստի չի կարելի պնդել, որ նրանք բացարձակապես նման են եղել ժամանակակից սողուններրին, կաթնասուններին կամ թռչուններին:

Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով դինոզավրերի մի քանի տեսակների քարացած մնացուկների տարեկան օղակները: Այնուհետեւ համեմատել են ստացված արդյունքները նմանատիպ տվյալների հետ, որոնք ստացվել են մահացած եւ ներկայումս ապրող կենդանիների 400 տեսակների ուսումնասիրությունների ժամանակ:

Այդ տվյալների հիման վրա գիտնականները եզրահանգել են, որ դինոզավրերը չեն կարող լիովին սառնարյուն լինել, քանի որ դա կխոչընդոտեր նրանց աճին եւ մեծ քանակությամբ էներգիայի այրմանը: Միեւնույն ժամանակ, նրանք չէին կարող լինել լիովին տաքարյուն լինել, քանի որ սողուններին բնորոշ բազմաթիվ գծեր ունեն, հաղորդում է Gazeta.ru-ն:

Դինոզավրերի տաքարյունության եւ սառնարյունության հարցը 19-րդ դարում գիտնականների վիճաբանության առարկան էր: Հատկապես այդ հարցը սրացել է այն բանից հետո, երբ հետազոտողները մասնամասնորեն ուսումնասիրել են վելոցիլապտորներին ու հանգել այն եզրակացության, որ վերջիններս չէին կարող ամբողջությամբ սառնարյուն լինել:

Գոյատեւելու համար տաքարյուն կենդանիները պետք է պարբերաբար եւ շատ սնվեն, որպեսզի ներքին ջերմաստիճանը պահպանեն նյութափոխանակության միջոցով: Միեւնույն ժամանակ, դինոզավրերը, որոնք ամենայն հավանականությամբ կարգավորում են իրենց մարմնի ջերմաստիճանը, նման ծայրահեղությունների կարիք չունեին: