Հռոմի Պապի` զրահապատ «պապոմոբիլից» հրաժարվելու մասին որոշումն իսկական գլխացավանք է պատճառել անվտանգության ծառայության աշխատակիցներին: Այդուհանդերձ, Ֆրանցիսկոս I-ը չի պատրաստվում վերանայել իր որոշումը, հաղորդում է The Telegraph-ը:
«La Vanguardia» թերթին տված հարցազրույցի ընթացքում նա հայտարարել է, թե այն տարիքում է գտնվում, երբ կորցնելու շատ բան չունի: «Ես գիտեմ, թե ինչ կարող է լինել, բայց ամեն ինչ Աստծո ձեռքում է», - հայտարարել է 77-ամյա պոնտիֆիկոսը:
Ֆրանցիսկոս I-ը դժգոհ է, որ «պապոմոբիլը» մարդկանց անձամբ ողջունելու, նրանց հետ տեսողական կոնտակտի մեջ մտնելու հնարավորություն չի ընձեռում: «Բրազիլիայում չէի կարողանում խոսել մարդկանց հետ, ասել, որ սիրում եմ բոլորին, նույնիսկ երբ կարծես պահածոյացված սարդին լինեմ: Հետո՞ ինչ, որ պատերը ապակուց են: Դա ինձ համար պատնեշ չէ», - հավելել է նա:




























