Մեծ Բրիտանիայում Titan Screens ընկերությունն աշխարհի ամենամեծ հեռուստացույցն է ստեղծել, որի անկյունագիծը կազմում է 9.4 մետր: Նոր հեռուստացույցն արժե 1.6 մլն դոլար:
Titan Zeus-ն աշխարհի ամենամեծ հեռուստացույցն է: Վահանակի չափսը 8х5 մետր է, Full HD համակարգից մեծ է չորս անգամ եւ կազմում է 3840х2160 պիքսել:
Ըստ Argumenti.ru-ի, նոր հեռուստացույցը նախորդ ռեկորդակրից առաջ է անցել 6 մետրով: Այն ձեռքով է պատրաստվել, քանի որ այդ չափսերի սարքավորումներ աշխարհի ոչ մի գործարանում գոյություն չունեն:
Հեռուստացույցը շուրջ 1 տոննա է կշռում եւ նախատեսված է ինչպես շենքի ներսում, այնպես էլ բացօթյա օգտագործման համար:





























