Հոր տարիքն ավելացնում է մուտացիաների թիվը, որոնք նա փոխանցում է սերնդին: Մարդկանց համար հայտնի այդ փաստը ստուգել են շիմպանզեի վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Science» ամսագրում:

Պարզվում է, որ շիմպանզեի համար հոր տարիքն ավելի ճգնաժամային է, քան մարդու համար. ամեն տարին երեք նոր մուտացիա է ավելացնում ձագերին: Սա բացատրվում է նրանով, որ շիմպանզեները մուտացիաների 90 տոկոսը ստանում են հորից, 10 տոկոսը՝ մորից: Մարդու դեպքում 70 տոկոսը հորից, 30 տոկոսը՝ մորից, հաղորդում է «MIGnews.ru»-ն:

Ինչպես եւ շիմպանզեների մոտ, այնպես էլ մարդկանց սպերմատոզոիդները ձեւավորվում են ողջ կյանքի ընթացքում, ի տարբերություն ձվաբջիջների, որոնք աղջիկների մոտ ի ծնե կան: Ուստի տարիքի հետ արաական սեռական բջիջների հասունացման սխալների հաճախականությունն ավելանում է: Մուտացիաները փոխանցվում են սերունդներին:

Ծնողներից ստացած մուտացիաները հաշվելու համար գիտնականները հերթավորել են ծնող-շիմպազեների գենը ձագերի գեների հետ եւ համեմատել են արդյունքները: