Ժնեւում հունիսի 13- 22-ին չորրորդ անգամ կանցկացվի «Նվագեք, ես ձեր տրամադրության տակ եմ» փառատոնը:  Ստեղծված ավանդույթին համապատասխան՝ քաղաքների փողոցներում երաժշտական գործիքներ կդրվեն՝ ազատ հասանելիությամբ, հայտնում է 20min.ch-ը:

Այս տարի 15 գործիքներից մեկը՝ դաշնամուրը, տեղադրվել է ջրում: Դեպի դաշնամուր տանող ճանապարհը կստեղծվի միայն շաբաթվա վերջում՝ արարողության բացմանը: Իսկ մինչ այդ գործիքին կարելի է հասնել լողալով: Արդեն այս երկուշաբթի օրվանից գործիքով նվագել ցանկացողները փաստորեն պետք է լողալով գնան, փոխանցում է MIGnews.ru-ն:

Քաղաքացիների համար հասանելի կլինի երաժշտական 40 գործիք: Դրանցից 15-ը կտեղադրեն Ժնեւում: Փառատոնը տեղի կունենա Համայնքների ասոցիացիայի եւ մասնավոր հատվածի անմիջական աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ: