Եթե ուկրաինական կողմը շարունակի խախտել պետական սահմանների ռեժիմը, կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ այդ թույլ չտալու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գերատեսչությունը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում ռուս-ուկրաինական պետական սահմանի մի շարք հատվածներում տիրող իրավիճակի առնչությամբ:
«Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունն ուկրաինական կողմին համապատասխան ուղերձներ է հղել, որոնցում մտահոգություն է արտահայտում երկու պետությունների սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության դեմ սպառնալիքի առնչությամբ եւ պահանջում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ռուս-ուկրաինական պետական սահմանում իրավիճակը կայունացնելու, զրահատեխնիկան Ուկրաինայի տարածքի խորքերը փոխադրելու ուղղությամբ»,- ասվում է ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:





























