Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել է գտնել ու պատժել Լուգանսկում 49 դեսանտայինների մահվան մեղավորներին:

Ինչպես հայտնում էhttp://www.president.gov.ua/ru/news/30516.html#mce_temp_url#, տվյալ պահանջը հնչել է շաբաթ երեկոյան ուժային գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:

Մոտ հինգ տասնյակ զինվորականների մահվան կապակցությամբ Պորոշենկոն հրահանգել է Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն կադրային լուծումներ առաջարկել արեւելքում հատուկ գործողություններ ղեկավարության վերաբերյալ:

Պետության ղեկավարն ՈւԱԾ նախագահի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ հատուկ գործողության ղեկավարությունը չի ապահովել ռազմատրանսպորտային ավիացիայի ինքանթիռների անվտանգությունը, մասնավորապես, Լուգանսկի օդանավակայանում:

Շաբաթ Պորոշենկոն հունիսի 15-ն հայտարարել է սգո օր զոհված զինվորականների հիշատակին, ինչպես նաեւ խոստացել է «ադեկվատ պատասխան տալ» աշխարհազորայիններին, որոնք Լուգանսկում հարվածել են ինքնաթիռին: