Ուկրաինացի զինվորականները, որոնք երկրի հարավ-արեւելքում մասնակցել են ուժային գործողության, հաղորդել են ռուսամետ 250 աշխարհազորայինի ոչնացման մասին վերջին օրերի ընթացքում, հաղորդում է Ուկրաինայի նախագահի կայքը

Այս տվյալներն Ուկրաինայի նախագահին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը: Նրա խոսքով՝  ռազմական գործողությունների ոչնչացված մասնակիցների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են:

Որտեղ են սպանել աշխարհազորայիններին, Կովալը չի հստակեցրել: