Կիեւում ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Օլեգ Գրիշինը հայտնել է, որ Ուկրաինայի ոստիկանությունը չի խոչընդոտում պիկետի մասնակիցներին, ովքեր գրոհում են Կիեւում Ռուսաստանի դեսպանատան վրա, որտեղ նրա գնահատմամբ, մոտ 150 մարդ է գտնվում:
«Ուկրաինայի ոստիկանությունը մի քանի փորձ է կատարել համաձայնության գալ պիկետի մասնակիցների հետ, սակայն, ամենայն հավանականությամբ, բանակցություններն անհաջող են ընթացել, ուստի նրանք չենք խոչընդոտում դեսպանության ունեցվածքին վնաս հասցնելուն»,- նշել է Գրիշինն Առաջին ալիքի եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Շաբաթ Կիեւում ՌԴ դեսպանատանն է մոտեցել մոտ 80 մարդ: Նրանք անվադողեր են բերել, արգելափակել են դիվանագիտական առաքելության շենքի մուտքը: Ավելի ուշ ակտիվիստները շենքի ճակատային մասի ուղղությամբ ձու են նետել, դեսպանատան մոտ կանգնած մեքենաների անվադողերը ծակել: Նրանք դեսպանատան շենքից պոկել են Ռուսաստանի դրոշը, շրջել են մեքենաները, հետո շենքի ուղղությամբ ծխացող նռնակներ եւ պայթուցիկ նյութեր են նետել: Դեսպանատան բոլոր ապակիները կոտրվել են:





























